ԼԻԼԻԹ ՊԱՎԵԼԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ   

Կարիերայի բաժնի պատասխանատու

Ծնվել է 1983 թվականի հուլիսի 23-ին՝ Երևանում։

1990-2000թթ. ավարտել է Երևանի թիվ 102 միջնակարգ անգլիական թեքումով դպրոցը:

2000-2004թթ. ավարտել է Երևանի  Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Ժուռնալիստիկա» ֆակուլտետի «Լրագրություն» բաժինը՝ ստանալով բակալավրի որակավորում:

2003-2012թթ. աշխատել է «Իրավունք» շաբաթաթերթում` որպես լրագրող:

2012-2020թթ. եղել է «Իրավունք» թերթի մշակույթի բաժնի խմբագիրը:

2009-2020թթ. «Ազդակ» լրագրողական ակումբում աշխատել է որպես լրագրող և մշակութային ասուլիսների ասուլիսավար։      

2011-2016թթ․եղել է «Զարուհի» մշակութային-ժամանցային ամսագրի պատասխանատու խմբագիրը։

2012-2020թթ. եղել iravunk.com լրատվական կայքի մշակութային լուրերի պատասխանատու և համակարգող:

2014 թվականին ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով և պատվոգրով։

2008-2014թթ. լրագրողական կարիերային զուգահեռ դասավանդել է Երևանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայում` որպես լրագրության դասախոս:

2015-2019թթ․ դասավանդել է Երևանի մշակույթի պետական քոլեջում` որպես «Լրագրություն» առարկայի դասախոս:

2017-2021թթ․ թղթակցել է «TV մոլ» շաբաթաթերթին։

2019-2020թթ․ «Իրավունք» օնլայն TV-ում աշխատել է, որպես Լուրերի մեկնաբան և հարցազրուցավար։

2020 թվականին աշխատել է Yerkir.am լրատվական կայքում, որպես լրագրող և հարցազրուցավար։

2020 թվականից առ այսօր աշխատում է Eco.am մեդիա հարթակում, որպես գլխավոր խմբագիր։   

2021 թվականից առ այսօր աշխատում է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, որպես Կարիերայի ուղղորդման պատասխանատու։

Էլ. հասցե՝    [email protected]    
Հեռախոս՝+374 (10) 480 580,    +374 (94)561 819

Cart

Cart is empty.