ԱՐՄԻՆԵ ՊԱՎԼԻԿԻ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Գրադարանավար

Ծնվել է 1972 թվականի օգոստոսի 1-ին՝ Երևանում, մանկավարժների ընտանիքում։

1979-1989թթ․ավարտել է Երևանի թիվ 137 երաժշտական թեքումով դպրոցը։

1979-1989թթ․գերազանց առաջադիմությամբ ավարտել է երաժշտական մասնագիտացված դպրոցի դաշնամուրային բաժինը։

1989-1995թթ․ ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ «ԷՀՄ-ի կոնստրուկտավորում և տեխնոլոգիա» մասնագիտացմամբ և ստացել ինժեներ-էլեկտրոնիկ, կոնստրուկտոր-տեխնոլոգի որակավորում։

1993-1994թթ․ աշխատել է Երևանի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 137 դպրոցում, որպես մանկապատանեկան աշխատանքների կազմակերպիչ։ Զուգահեռ դպրոցում դասավանդել է երաժշտություն, պատմություն և աշխարհագրություն։

1996-2003թթ․ աշխատել է Երևանի կինոտեխնիկումում, որպես գրադարանավար։

2016 թվականին մասնակցել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի կողմից կազմակերպած «Գործավար համակարգչի իմացությամբ» մասնագիտական եռամսյա ուսուցման դասընթացին և ստացել վկայական։

2003-2022թթ․ աշխատել է Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջում, որպես գրադարանավար։

2022 թվականից առ այսօր աշխատում է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, որպես գրադարանավար։

Ամուսնացած է, ունի 2 որդի։


Cart

Cart is empty.